Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Կարևորը՝ հարկ տվող լինի

Կարևորը՝ հարկ տվող լինի
06.12.2024 | 12:15

Մի նոր բան են մոգոնել էս մուտիտի հանճարները, թե բա` Հայրենիքը դա պետությունն է։

Քանի որ և՛ իրենց, և՛ իրենց հետևող մասսայի ուղեղները դատարկ են, դրանց աչքին խելոք բան է երևում։

Բա ո՞նց չասես՝ տո ա՛յ ախմախներ, հենց ձեր մեծ մասը ծնվել է ԽՍՀՄ պետության մեջ, ոչ թե՝ ՀՀ-ի։

Հայության 80%-ից ավելին էլ ապրում է ՀՀ պետության տարածքից դուրս։

Տանում են նրան, որ ՀՀ-ն Հայաստանում այս պահին ապրող հնդիկի հայրենիքը սարքեն, դե վաղն էլ ադրբեջանցիներին կբերեն որպես փախստականների վերադարձ, կասեն` դա իրենց հայրենիքն է ու վերջ։

Կարևորը՝ հարկ տվող լինի, չէ՞ որ հարկ տվողն է հերոսը։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4878

Մեկնաբանություններ